Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը

Աշխարհի ամենատարեց դերասան Նորման Լլոյդը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում, այս մասին հայտնում է Variety-ն ՝ վկայակոչելով դերասանի ընկերոջ՝ պրոդյուսեր Դին Հարգրոուվին:

Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ դերասանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը: Մահվան պատճառը չի հաղորդվում:

Նորման Լլոյդը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ իր կարիերան սկսել է 1923 թվականին: Աշխատանքի ընթացքում նրան հաջողվել է նկարահանվել ավելի քան 60 կինոնկարներում և հեռուստաշոուներում, խաղացել է Չարլի Չապլինի «Limelight» ֆիլմում և Ալֆրեդ Հիչքոկի «Դիվերսանտ» և «Կախարդված» ֆիլմերում: Նա շարունակել է աշխատել մինչ իր կյանքի վերջին օրերը: