Լեոնարդո ԴիԿապրիոն նկարահանվում է նոր վեստերնում․ լուսանկարներ

Ֆիլմի պրեմիերան Apple TV-ում կլինի 2022 թվականին: Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմի նկարահանումներն արդեն տեղի են ունենում ԱՄՆ-ում:

Հոլիվուդյան հայտնի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն նկարահանվում է անվանի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում: Killers of the Flower Moon կոչվող ֆիլմը վեստերն է: Այս մասին հայտնում է Vogue ամսագիրը:

Նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական պատմությունների վրա և նկարահանվում է Դեյվիդ Գրաննի բեսթսելեր հանդիսացող գրքի հիման վրա:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է Apple TV-ով 2022 թվականին: Ֆիլմի վրա աշխատում է նաև սցենարիստ Էրիկ Ռոթը: Հայտնի է, որ ֆիլմի արտադրությունը կարժենա 200 միլիոն դոլար:

Նկարահանումները տեղի են ունենում ԱՄՆ Օկլահոմա նահանգում: