«Ընտանիքիս թույլ եմ տվել հանգստանալ ինձնից». Վլադ Տոպալովը՝ վիրահատությունից հետո ինքնազգացողության մասին

Երգիչ Վլադ Տոպալովը, որն օրերս վիրահատության է ենթարկվել, Ինստագրամյան էջում իր հետևորդներին ուրախացրել է լավ ինքնազգացողության ու շուտով տուն գնալու մասին լուրով։

«Հիանալի տոներ։ Հանգստացել եմ, չեմ խմել, ճիշտ եմ սնվել, պահպանել եմ սննդակարգը, նիհարել, մորուք աճեցրել, ընտանիքիս թույլ տվել հանգստանալ ինձնից։ Լավ տոներ էին»,- Ինստագրամի Stories բաժնում հայտնել է նա։

Երգիչը հավելել է, որ իրեն ավելի լավ է զգում և այնպիսի պայմաններում, ինչպիսին կլինիկայում է, «մեղք է բողոքելը․ ամեն ինչ պարզապես շքեղ է՝ տաք է, հարմար ու լավ»։ «Ամեն ինչ շատ լավ է։ Կարծում եմ՝ շուտով վերջապես տանը կհայտնվեմ։ Ուռա»,- նշել է արտիստը։

Վլադ Տոպալովի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել մայիսի 5-ին։ Արտիստը համացանցում լուսանկար ու տեսանյութ էր հրապարակել հիվանդասենյակից։ Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել երգչի հետ․ ոչ նա, ոչ մտերիմները տեղեկությունը չեն բացահայտում։