Արման Հովհաննիսյանի 41–ամյակն ԱՄՆ–ում և Արմենչիկի, Նորոյի ու մյուսների անակնկալը նրան (տեսանյութեր)

Երգիչ Արման Հովհաննիսյանն այսօր դառնում է 41 տարեկան, ինչի առթիվ ընկերները կեսգիշերից շնորհավորում են նրան։ Արմանն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ էլ ընկերները՝ Արմենչիկը, Նորոն, Հարութ Բալյանը, Կարեն Բոքսյանը և այլք շնորհավերել են նրա օրը։

Նրանց արած սթորիներից երևում է, թե ինչպես են ընկերներով հյուր գնում Արմանին տորթով, «happy birthday» երգելով։ Ավելի ուշ բոլորով Արմանի համար երգում են իր իսկ երգը՝ «Օրեր, օրեր, կյանքիս օրեր ինչու եք դուք գնում»։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։

Պարբերաբար լուրեր են տարածվում, որ Արմանը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ, սակայն նրա մենեջերը միշտ հերքում է այդ լուրերը՝ նշելով, որ աշխատանքի բերմամբ երգիչը հաճախ է լինում ԱՄՆ-ում, բայց նրա բնակության վայրը Հայաստանն է։