Գուֆին քննադատել են Կազանում ողբերգությունից հետո արված հրապարակման համար

Ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը, որն առավել հայտնի է Գուֆ կեղծանունով, Կազանում ողբերգությունից հետո, որի արդյունքում ինը մարդ է մահացել, սոցիալական ցանցում հրապարկված լուսանկարի պատճառով քննադատության է արժանացել։

Մայիսի 11-ին Կազանում 19-ամյա դեռահասը կրակահերթ է բացել 175 դպրոցում։ Նրան հաջողվել է ձերբակալել։ 7 երեխա է մահացել, դպրոցի 16 աշակերտ ու աշխատակից վիրավոր է։

Ողբերգական դեպքի մասին լուրի տարածումից հետո շոու-բիզնեսի աստղերը սկսել են իրենց ցավակցությունը հայտնել տուժածների ընտանիքներին։ Սակայն ռեփեր Գուֆը տարակուսանք է առաջացրել հետևորդների շրջանում՝ հրապարակելով հրացանի նկարն ու գրելով․ «Կազան, մենք քեզ հետ ենք»։

Հետևորդների կարծիով՝ այս լուսանկարը վիրավորում է այն մարդկանց զգացմունքները, որոնք տուժել են ահաբեկչության արդյունքում։ Սակայն կարճ ժամանակ անց Գուֆը ջնջել է լուսանկարը։ «Եթե ուշ ես իմացել Կազանում իրադարձությունների մասին, երկրորդ լուսանկարը կարելի էր ջնջել պարզապես մի հպումով։ Եթե ուղեղ կա»,- գրում են Telegram-յան ալիքներում։