Ինչպիսի լուքերով է Մոնիկա Գրիգորյանը ներկայանում «Միսս տիեզերք» մրցույթի միջոցառումներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանն արդեն մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 17–ին կկայանա մրցույթը։

Մեկնելուց հետո Մոնիկան շատ ակտիվ է Ինստագրամում։ Պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այնտեղ իր հանդիպումներից, կազմակերպված միջոցառումներից։ Ձեզ համար առանձնացրել ենք այն լուքերը, որոնցով Մոնիկան տարբեր միջոցառումների ներկայանում է ԱՄՆ-ում։

Ի դեպ, ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Մոնիկան ասել էր, որ մրցույթին խոսելու է իր ծանր մանկությունից, որովհետև 10 տարեկանում կորցրել է հորը։

«Ընտանիքիս հետ շատ դժվարություններ ենք հաղթահարել: Խոսելու եմ այդ մասին ու միակողմանի ծնողազուրկ մեծանալս կապեմ պատերազմի ընթացքում ծնողազուրկ դարձած հազարավոր ճակատագրերի հետ: Հաղորդագրությունն այն է, որ կարողացել եմ հաղթահարել այդքան դժվարությունը»,- նշել էր նա։