Ջենիֆեր Լոպեսը նախքան Ալեքս Ռոդրիգեսից բաժանվելը կապի մեջ է եղել Բեն Աֆլեքի հետ

Հայտնի պարուհի, երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը մինչը աստղի նշանադրության չեղարկումը չեն հանդիպել, սակայն կապի մեջ են եղել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ 51-ամյա դերասանուհու նախկին փեսացու Բեն Աֆլեքը նրան էլեկտրոնային նամակ է ուղարկել դեռևս փետրվարին, երբ դերսանուհին Դոմինիկյան Հանրապետությունում մասնակցում էր Shotgun Wedding ֆիլմի նկարահանումներին։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսն ու Աֆլեքը չեն հանդիպել, քանի դեռ Լոպեսը չեղյալ չի հայտարարել Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը։

Նրանք կապի մեջ են եղել մինչև դերասանուհու բաժանությունը, սակայն դրանք ընկերական խոսակցություններ են եղել, նշել է աղբյուրը և հավելել, որ նրանք Ալեքսի մեջքի ետևում հանդիպելու ծրագրեր չեն կազմել։

Փերվարին Ջենիֆեր Լոպեսին ուղղված նամակում Բեն Աֆլեքը գրել է, որ կցանկանար միանալ նրան և հաճոյախոսություններ է արել գեղեցկության մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը և Լոս Անջելես է վերադարձել շաբաթ օրը։

Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ։

Հիշեցնենք, որ դերասանները նշանադրվել են 2002 թվականին։ Նրանք բաժանվել են 2004 թվականի հունվարին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։