«Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունը՝ ավելի մեծ»․ կտրուկ նիհարած Լիլուն նոր լուսանկար է հրապարակել

Նախորդ տարվա նոյեմբերին Լիլուն երկրորդ անգամ մայր է դարձել․ լույս աշխարհ է եկել նրա դուստրը, որին երգչուհին ու ամուսինը տվել են Մարիա անունը։
Վերջին շրջանում երգչուհուն հաջողվել է նկատելիորեն նիհարել, և նոր հրապարակված լուսանկարներում Լիլուն ցույց է տվել արդյունքը։

Երգչուհին կրել է սպորտային շորտ ու տոպ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է։ «Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունը՝ ավելի մեծ։ Լա՞վ եմ ոգեշնչում։
Հա, մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»,- գրել է նա։