Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է մի մտքերով։ Երգչուհին նշել է՝ աշխարհն այլևս նույնը չէ։
«Չարն ամեն օր իր գործն է անում՝ հեշտությամբ թափանցելով դեռահասների հոգիները՝ փորձելով ավիրել մարդու համար ամենասուրբը։
Մարդի՜կ, ծնողնե՜ր, ուշադիր եղեք ձեր երեխաների կյանքին ու առօրյային, մոտ եղեք նրանց հոգուն, առատորեն սեր նվիրեք ու հոգատարություն, հաճախ խոսեք նրանց հետ, հեռու պահեք նրանց այսօրվա չարիք հանդիսացող ու ակնհայտ սատանայություն տարածող սոցցանցերից…
Վաղ մանկությունից նրանց ճանաչեցրեք Աստծուն, որպեսզի վաղը նրանք ընտրեն լույսն ու կյանքը, այլ ոչ խավարի թագավորությունը:
Վերջապես, անդադար աղոթեք ձեր երեխաների համար»,- գրել է նա։