Ֆիլիպ Կիրկորովն առաջին անգամ խոսել է իր ֆոբիայի մասին, որը փոխանցվել է նաև որդուն

Ռուսական փոփի արքա Ֆիլիպ Կիրկորովը հաճախ է պատմում երեխաների՝ Մարտինի և Ալլա-Վիկտորյայի մասին։
Վերջերս արտիստը «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում խոսել է երեխաների մասին՝ անսպասելիորեն խոստովանելով, որ ֆոբիա ունի․ նա չի սիրում և տանել չի կարողանում մթությունն ուղղակի և անուղղակի իմաստով։ Ի դեպ, մթությունից վախը հետապնդում է նաև Կիրկորովի որդուն՝ Մարտինին։ Երբ արտիստը փոքր է եղել, նրա մահճակալի կողքին միշտ լուսամփոփ է եղել։

«Հիմա ես այդ լուսամփոփոը չունեմ, այդ պատճառով քնելուց առաջ երբեք չեմ անջատում հեռուստացույցը․ քնում եմ հերթական հաղորդման հնչյունների ներքո։ Մարտինը ժառանգել է այդ վախն ու միշտ քնում է՝ գիշերային լապտերը միացրած»,- նշել է Ֆիլիպ Կիրկորովը։