Մարկ Ռուֆալոն կոչ է արել Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Հոլիվուդյան հայտնի դերասան Մարկ Ռուֆալոն իր թվիթեյան էջում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ։
«Երուսաղեմում 1500 պաղեստինցիներ արտաքսվել են իրենց տներից, 200 ցուցարար վիրավորվել է, իսկ 9 երեխա սպանվել է։ Հարավային Աֆրիկայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ազատություն են տվել տեղի սևամորթներին։ Հիմա ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինցիների ազատության համար։ Միացեք կոչին», – իր թվիթերյան էջում գրել է դերասանը։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: