Դրեյքը ռոմանտիկ ընթրիք է ունեցել անծանոթ կնոջ հետ

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռեփեր Դրեյքը ռոմանտիկ ընթրիք է ունեցել անծանոթ կնոջ հետ Արևմտյան Հոլիվուդում։
Backgrid-ը պնդում է, որ նրանք ընթրել են առանձին սենյակում՝ փակ դռների հետևում, Դրեյքի երկու անձնական անվտանգության աշխատակիցները հետևել են, որ զույգին չանհանգստացնեն։
Վերջին շրջանում Դրեյքը գաղտնի էր պահում անձնական կյանքը։
Երաժիշտի սիրելիների շարքում են եղել Ռիհաննան, Նիքի Մինաժը և Ջենիֆեր Լոպեսը։ Սոֆի Բրուսոն ռեփերին որդի է պարգեւել՝ Ադոնիս Գրեմը։

Նշենք, որ ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ Դրեյքը սկսել է հաղորդագրություններ ուղարկել և սիրահետել Keeping Up With the Kardashians իրապատում շոուի 40-ամյա աստղ Քիմ Քարդաշյանին։