Շրթունքները հինգ րոպեում մեծացնելու հեշտ տարբերակը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին

Տան պայմաններում շրթունքները մեծացնելու հեշտ, արագ ու արդյունավետ միջոցը, որով ամերիկացի բլոգեր Բրիթանի Միլերը կիսվել է TikTok-ում, ուրախացրել է  հազարավոր օգտատերերի: Երիտասարդ գեղեցկուհին տեսանյութում ցավ չպատճառող այլընտրանք է առաջարկել բոլոր տեսակի ցավոտ ներարկումներին։ Հրապարակումն արժանացել է Mirror պարբերականի ուշադրությանը:

Գաղտնիքը շատ պարզ է ՝ բավական է շրթունքներին քսել դարչինի փոշուց ու դարչինի յուղից պատրաստված խառնուրդ։ Սկրաբի նման մի բան է ստացվում։

Տեսանյութում աղջիկը մանրամասն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես ու ինչ համամասնությամբ է պետք խառնել բաղադրիչները, ինչպես օգտագործել, որքան պահել ու ինչպես շրթունքների վրայից ճիշտ հանել խառնուրդը:

Արդյունքն ակնհայտ է։ Դարչինի սկրաբը մաքրելուց հետո շուրթերն իսկապես ավելի հաստ ու հրապուրիչ տեսք ունեն։

«Աստված իմ, դրանք իսկապես ահավոր մեծ են երևում։ Ահա, աղջիկներ, հիանալի միջոց»,- ասել է Բրիթանին։ Տեսանյութն արդեն ավելի քան 350 հազար «հավանություն» է ստացել։

Աղջիկը վստահեցնում է, որ արդյունքը  մոտ վեց ժամ է պահպանվում, բայց պետք չէ միանգամից փորձել շրթունքների մեծացման այս տարբերակը: Ավելի լավ է թեստ անել ու համոզվել, որ ալերգիկ ռեակցիաներ չկան։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

««Դարչինի վաճառքը կտրուկ կաճի», «Աստված իմ, շուրթերը սքանչելի տեսք ունեն», «Դարչինը վառում է, բայց արդյունքը դրանարժե»»,- գրել են գոհ մնացած բաժանորդները:

Ավելացնենք, որ դարչինի վերականգնող և խթանող հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Շուրթերի ծավալի մեծացման էֆեկտը ստացվում է արյան հոսքի շնորհիվ, որը թեթև այրում ու ծակծկոց է առաջացնում։

@brittanyhm💋💋💋♬ original sound – Brittany Miller