Դիբրովը խոստովանել է, որ իրեն կաշառք են առաջարկել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ժամանակ

Լրագրող և հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը պատմել է, որ իրեն մեկ անգամ չէ, որ կաշառք են առաջարկել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի ժամանակ։

Դիբրովը հյուրընկալվել է Իվան Ուրգանտի «Вечерний Ургант» շոուին։ Հաղորդման հեղինակները «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի համար նոր կատակային հուշումներ են հորինել, և Ուրգանտը խնդրել է հյուրին լուսանկարների միջոցով կռահել դրանց անվանումները։ Նկարներից մեկի վրա պատկերված է եղել թղթադրամներով ձեռք։

«Դա կաշառք է հաղորդավարին։ Իսկ դուք չեք էլ պատկերացնում, թե 20 տարվա ընթացքում քանի անգամ եմ ստիպված եղել նման բան տեսնել»,- խոստովանել է Դիբրովը:

Հաղորդավարը պնդել է, որ իրեն կաշառելու բոլոր փորձերին պատասխանել է մերժումով։ Դիբրովի խոսքով՝ ինքը հանդես է գալիս իսկական էրուդիտների հաղթանակի օգտին։

Հաղորդավարի հետ զրույցի ժամանակ Ուրգանտը հիշեցրել է Ալեքսանդր Դրուզի հետ սկանդալի մասին։ Նրան մեղադրում էին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիրներից մեկին՝ ճիշտ պատասխանների համար կաշառելու փորձի մեջ։ Դրուզը հերքել է մեղքը, սակայն նրան երկար ժամանակով հեռացրել են «Ինչ, որտեղ, երբ» խաղից։