«Չմոռանաս ինձ»․ բրիտանական պարբերականը ֆիլմ է ներկայացրել հայկական մշակույթի մասին

Բրիտանական Nowness պարբերականն իր հետևորդներին փոքրիկ տեսահոլովակ է ներկայացրել՝ հայկական մշակույթին նվիրված «Չմոռանաս ինձ» ֆիլմից։ «Դիտեք այս պարը՝ որպես հարգանքի տուրք հայկական մշակույթին և ինքնությանը»,- այսպես է ներկայացվում Ինստագրամում պարբերականի էջում հրապարակված տեսահոլովակը։

Գրառման հեղինակներն օգտատերերին հղումների միջոցով ուղղորդում են իրենց կայք, որտեղ հրապարակված է ֆիլմի ամբողջական տարբերակը։ Կադրերում խորեոգրաֆ Ալին Դերդերյանը պարում է դուդուկի հնչյունների ներքո և ներկայացնում է իր պատմությունը։

Դերդերյանի մայրը ֆրանսուհի է, հայրը՝ հայ։ Աղջիկը պատմում է, թե ինչ է նշանակում ծնվել ընտանիքում, որտեղ ծնողները երկու տարբեր մշակույթների ներկայացուցիչ են, և ինչ զգացողություն է՝ մշտապես լսել փորձությունների մասին, որոնցով ստիպված են եղել անցնել քեզ մտերիմ մարդիկ։

«Հայ լինելը կրոնի, մշակույթի կամ հայրենասիրության հարց չէ։ Լինել հայ՝ նշանակում է կրել պատմություն, որը դեռ ամբողջությամբ չի պատմվել»,- ասում է աղջիկը։

Նշենք, որ Դերդերյանը փիլիսոփայության դոկտոր է, նրա ատենախոսությունը նվիրված է խորեոգրաֆիայի հարցերին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от NOWNESS (@nowness)