«Գահերի խաղի» աստղն անճանաչելիորեն փոխվել է

Դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Արյա Սթարքի դերակատարմամբ, հանդիսատեսին ցնցել է նոր իմիջով՝ հայտնվելով Brit Awards 2021 մրցանակաբաշխությանը:

Դերասանուհին, որին բոլորը սովոր են տեսնել թխահեր, անճանաչելի է դարձել:

Նոր կերպարով նա բեմ է դուրս եկել Global Icon Award անվանակարգում հաղթողին հայտարարելու համար։ Մրցանակն ստացել է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ Ավելի ուշ Մեյսին Instagram-ում կիսվել է համատեղ լուսանկարներով։

Եվ չնայած նրան, որ այժմ դերասանուհին ավելի շատ նմանվել է Դեյեներիս Թարգարիենին, քան Արյա Սթարքին, միևնույնն է, երկրպագուները ջերմորեն ընդունել են արտաքին տեսքի նման փոփոխությունները:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Maisie Williams (@maisie_williams)