Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը դարձել է բրազիլական Vogue-ի նոր համարի դեմքը (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը դարձել է բրազիլական Vogue ամսագրի մայիսյան համարի դեմքը։

Ինստագրամում հրապարակելով իր նոր ֆոտոշարքի լուսանկարները՝ Քրոուֆորդը նշել է, որ մոդելային կարիերայում ամենաշատը սիրում է «համագործակցությունը և փարթամ սանրվածքները»։

55-ամյա մոդելը ֆոտոշարքում ներկայացել է Louis Vuitton-ի և Versace-ի զգեստներով։

Նշենք, որ 1980-1990-ականներին Քրոուֆորդը համարվում էր ամբողջ աշխարհում ամենահայտնի մոդելներից մեկը։ 1995 թվականին Forbes ամսագիրը նրան ճանաչել էր ամբողջ աշխարհում ամենաշատ վաստակող մոդել։