«Սիրում եմ քեզ». Քորթնի Քարդաշյանն ընկերոջ թևին դաջվածք է արել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի թևին «սիրում եմ քեզ» գրությամբ դաջվածք է արել։

42-ամյա աստղը Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է Blink-182-ի նախկին թմբկահարի թևին դաջվածք անում։

«Ես դաջվածք եմ անում»,- լուսանկարներին կից գրել է Քարդաշյանը, ինչին ի պատասխան 45-ամյա Բարքերը գրել է․ «Տաղանդաշատ կին»։

Ավելի ուշ երաժիշտն իր նոր դաջվածքի լուսանկարները հրապարակել է նաև Instagram-ի էջում՝ գովաբանելով Քորթնի Քարդաշյանի հմտությունները։

«Դաջվածքի ամենալավ մասնագետը»,- լուսանկարներին կից գրել է նա։

Նշենք, որ զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հաստատվել են մի քանի ամիս առաջ, սակայն նրանք բավական երկար ժամանակ ընկերներ են եղել։

Քորթնին նախկինում ամուսնացած է եղել Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։