Արմենչիկի կինը բացահայտել է, թե ինչ անուն են ընտրել նորածին որդու համար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Արմենչիկի երրորդ երեխան։ Երգիչը որդի է ունեցել։

Նրա կինը՝ Լուսինեն, Ինստագրամի իր էջում բացահայտել է, թե ինչպես են անվանակոչել փոքրիկին։ Ծնողները նրան տվել են անուն Ալեքսանդր անունը։ Փոքրիկի դեմքը նրանք առայժմ ցույց չեն տալիս։

Ի դեպ, ծննդատնից դուրս գրվելուց հետո Արմենչիկը տանն ընդունելություն էր կազմակերպել կնոջ ու նորածին որդու համար՝ ամբողջ սենյակը զարդարելով փուչիկներով։

Երգիչը օրերս նաև ընկերների հետ է նշել որդու ծնունդը, որոնց թվում են եղել Արման Հովհաննիսյանը, Նորոն, Տիգրան Ասատրյանը և այլք։