Քիմ Քարդաշյանը ոճային կերպարով նոր լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ Քիմ Քարդաշյանն իր իրապատում շոուի միջոցով մնայուն անուն է թողել և շարժվում է առաջ։

Նոր լուսանկարներում 40-ամյա Քիմ Քարդաշյանը կրում է շագանակագույն կաշվե կորսետ և թավշյա տաբատ՝ այն համադրելով բարձրակրունկ սանդալների հետ։

Որպես զարդ հեռուստաաստղն ընտրել է ոսկեգույն խաչ՝ շագանակագույն կապով և մատանիներ։ Քիմ Քարդաշյանի վարսերն արձագված են, իսկ դիմահարդարումը շագանակագույնի երանգներով է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։