Ռոբերտ դե Նիրոն Օկլահոմայում վնասել է ոտքը. մանրամասներ

Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն վնասել է ոտքը Օկլահոմայում, որտեղ եկել էր Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի մարդասպանները» (Killers of the Flower Moon) ռեժիսորական նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար:

Այս մասին գրում է TMZ համացանցային պորտալը, նշելով՝ նշանակավոր դերասանը ստիպված է եղել վերադառնալ տուն՝ Նյու Յորք:

Պորտալի աղբյուրի համաձայն՝ դերասանը վնասվածքը նկարահարանումներ ժամանակ չի ստացել: Այնուամենայնիվ, թե կոնկրետ ինչպես է վնասել ոտքը, հայտնի չէ: Հինգշաբթի նա Նյու Յորք է մեկնել՝ իր բժշկին տեսնելու համար:

Նշվում է, որ դերասանի վնասվածքը չի ազդի նկարահանման գործընթացի վրա, քանի որ, ըստ աղբյուրների, Դե Նիրոյի հետ տեսարանները, որոնք անհրաժեշտ են ֆիլմի համար, արդեն նկարահանվել են: Այնուամենայնիվ, դեռևս չի հաղորդվում, թե ապաքինուման ավարտից հետո արդյոք դերասանը կվերադառնա՞ Օկլահոմա նկարահանումների, թե ոչ:

«Ծաղկային լուսնի մարդասպանները» ֆիլմը նկարահանվել է Դեյվիդ Գրանի համանուն գրքի հիման վրա: Ֆիլմում գլխավոր դերերը խաղում են Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն: