Բեն Աֆլեքի հետ ռոմանտիկ ճանապարհորդությունից վերադառնալուց հետո Ջենիֆեր Լոպեսին նկատել են Մայամիում (լուսանկարներ)

Հայտնի պարուհի, երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Մայամիում՝ դերասան Բեն Աֆլեքի հետ ռոմանտիկ ճանապարհորդությունից հետո, գրել է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակել պապարացիների կողմից արված լուսանկարները։

51-ամյա երգչուհուն նկատել են միայնակ Մայամիում այն բանից հետո, երբ վերադարձել է Աֆլեքի հետ ռոմանտիկ ճանապարհորդությունից։

Լուսանկարների մի մասում դերասանուհին կրում է կանաչ սպորտային տաբատ, սպիտակ շապիկ և սպիտակ սպորտային կոշիկեր՝ իր տեսք ամբողջացնելով պաշտպանիչ դիմակով և արևային ակնոցներով։

Այլ լուսանկարներում երգչուհին այլ տաբատով է՝ կրկին սպորտային հագուկապով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը և Լոս Անջելես է վերադարձել շաբաթ օրը։

Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ։

Հիշեցնենք, որ դերասանները նշանադրվել են 2002 թվականին։ Նրանք բաժանվել են 2004 թվականի հունվարին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։