Հայտնի է Գարիկի և Մարիաննայի երրորդ բալիկի սեռը

Ինչպես արդեն հասցրել էինք տեղեկացնել, Գարիկ Պապոյանի և Մարիաննա Վարդանյանի ընտանիքում կծնվի երրորդ երեխան: Երաժշտի կնոջ գեղեցիկ կարգավիճակը տեսանելի է լուսանկարներում և տեսանյութերում, որոնք Մարիաննան հրապարակում է Ինստագրամի իր էջում: Իսկ ամենաթարմերն արվել են վերջերս Դուբայում անցկացրած ընտանեկան հանգստի ժամանակ:

Այսօր էլ Մարիաննան իր միկրոբլոգի Stories բաժնում տեղադրել է փոքրիկի համար ստացած նվերները, որոնցից էլ պարզ է դառնում, որ զույգի երրորդ բալիկն աղջիկ է:

Գարիկն ու Մարիաննան երկու դուստր ունեն՝ Ամելին և Ադանեն: