Իրինա Շեյքը կիսամերկ լուսանկարներ է հրապարակել

Հայտնի մոդել Իրինա Շեյքն Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում թեժ լուսանկարներ է հրապարակել։ Սիրողական ֆոտոշարքն արվել է նորաձև կերպարներից մեկը փորձելու ընթացքում։ Որոշ կադրերում կարելի է տեսնել նաև Իրինայի մշտական ոճաբանին՝ Մարկ Էրամին։ Հենց նա է ընտրում այն հագուստները, որոնցով Իրինա Շեյքին պարբերաբար նկատում են Նյու Յորքում դստեր հետ զբոսանքների ընթացքում։

Ոճաբանն ընտրել է նաև Իրինայի կերպարը, որում նա դստեր հետ շրջել է քաղաքի փողոցներում։ Այս անգամ մայր ու դուստր զուսպ դասական ոճ են նախընտրել՝ կրելով Burberry-ի վերարկու։ Իրինան ընկերական հարաբերություններ ունի բրիտանական ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի հետ։

Իրինայի և Լեայի ուշադրությունը գրավել է քաղցրավենիքի վաճառասեղանը, որի նմուշակազմը հետաքրքրությամբ զննել են․ Շեյքը նույնիսկ գրկել է դստերը, որ նրան ավելի տեսանելի լինի։