63-ամյա Քրիս Ջենները լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով, որ իր երեխաների դայակները հաճախ էին գողանում տանից իրեր, հագուստ և անգամ փոքր գումար:
Սակայն Քրիսը միշտ ներում էր նրանց: Իր այդպիսի պահվածքը նա բացատրում է՝ ասելով, որ միշտ երազել է ապահոված ու լավ կյանքի մասին: Եվ վերջապես հասենելով դրան՝ այլևս չի մտածել այլ մանրուքների մասին:
«Տեսնելով, որ դիմացինս զրկված է այդ հնարավորություններից՝ ես չէի կարողանում նրա վրա բարկանալ, որովհետև իմ ունեցվածքը այդ փոքր իրի պատճառով չէր տուժում, իսկ դայակին շատ պետք էր այն, ինչը գողանում էր»,- ասում է Քրիս Ջենները:
Քրիս Ջենները նաև պատմում է, որ աշխաում էր չնկատել՝ ինչ է կորել տանից: Նրան այդ մասին հաճախ պատմում էր որդին՝ Ռոբը, ով դայակի երեխաներին տեսնելով իր հագուստով՝ շատ էր զարմանում:
Սակայն Քարդաշյան քույրերը Քրիսի նման համբերատար ու բարեսիրտ չեն նման դայակների նկատմաբ:
Ամիսներ առաջ Քորթնի Քարդաշյանը վռնդել էր դայակին, ով համարձակվել էր տանից գողանալ մանկական հագուստ և սպասք: