Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ կիսվել է ընտրյալի հետ կադրերով

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ հրապարակավ ներկայացրել է իր սիրեցյալին, որի անունն Օլեգ է։
Վոլոչկովան արդեն խոստովանել է, որ հարաբերությունների մեջ է, սակայն ընտրյալին երբեք չի բացահայտել։
Տեսանյութում Վոլոչկովան սկզբում մենակ է նստած, բայց հետո հրավիրել է Օլեգին։
«Ինն ու կես ամիս այս հրաշալի տղամարդու հետ ինձ կապում են հարաբերություններ։ Մենք Օլեգի հետ բազմաթիվ վեճեր ենք ունեցել, բաժանվել ենք, ապա նորից միացել։ Ես ընդհանրապես շատ բարդ մարդ եմ, ես հրաբուխ եմ:
Ինձ հետ կյանքն ասես հրաբխի վրա լինի։ Դեռ պետք է նաև հանդուրժել իմ արվեստը։ Իսկ Օլեգին դուր չի գալիս այն», – պատմել է Վոլոչկովան։

Օլեգը կիսվել է բալետի պարուհու հետ հարաբերությունների մանրամասներով․ «Նաստյան իրականում շատ զգացմունքային մարդ է, և ես նույնիսկ ինքս չգիտեմ, թե որքան ժամանակ կարող եմ հանդարտեցնել այդ հույզերը»: