Իլոն Մասկի 73-ամյա մայրը զարդարել է «Elle» ամսագրի շապիկը

73-ամյա Մեյ Մասկը դարձել է «Elle» ամսագրի ղազախստանյան տարբերակի հերոսը, որի էջերում հայտնվել է ոճային կերպարներում։
Մասկը, մասնավորապես, կրել է նյույորքյան Tibi ապրանքանիշի վանդակավոր պիջակն ու սպիտակ դասական վերնաշապիկը, իսկ շապիկին հայտնվել է Sportmax-ի կերպարով և Ralph Masri-ի զարդերով։ Նկարահանման հեղինակը Նյու Յորքից ղազախ լուսանկարիչ Ռոման Վարլամովն է։
«Իսկ ինչպիսի՞ն եք դուք այսօր։ Կադրեր մեր նոր համարից հրաշալի Մեյ Մաքսի մասնակությամբ»,- գրված է Elle-ը ֆոտոշարքից հրապարակված լուսանկաների մեկնաբանություններում։