«Իմ առաջին միտքը, երբ արթնանում եմ»․ Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտենական ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ։
Զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Երիտասարդ մայրիկը գրկել է փոքրիկին ու մեկնաբանություններում գրել. «Իմ առաջին միտքը, երբ արթնանում եմ և վերջինը, երբ ավարտվում է օրս»։

Օրերս հրապարակված կադրերում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Աննան արձակել էր մազերը, նախընտրել բնական շպար։
Նա կադրում պատկերված էր՝ ծաղիկը ձեռքին։
«Մարդկությունը գիտելիքի պակաս չունի, այլ բարության պակաս ունի»,- գրել էր նա։