Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում

Երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող նկարիչ Վազգեն Քալայջյանը մայիսի 16-ին «Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի» ջանքերով բացված «Լաթիթյուդ» պատկերասահում կներկայացնի վերջին երեսուն տարվա ընթացքում ստեղծած 40-ից ավելի լավատեսական աշխատանքներ:

«Սրտի հոսք» խորագրով  ցուցահանդեսում այցելուները կարող են ծանոթանալ արվեստի համարձակ գործերի, որոնցում արտացոլված է նկարչի փիլիսոփայությունը, նրա համակրանքը քրիստոնեական, շամանական և զենիստական ուսմունքների հանդեպ:

Քալայջյանի վերջին հայաստանյան ցուցահանդեսը 2005 թվականին էր Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ ժամանակից ի վեր նա ակտիվորեն ցուցադրվել է Անգլիայում, «Kaleidoscope» պատկերասրահում (Նյու Յորք) և այլ հայտնի ցուցասրահներում:

«Լաթիթյուդ» ցուցասրահը բացվել է 2019-ին: Համավարակի տարածման, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով այն ժամանակավոր փակվել է: Պատերազմի ընթացքում ցուցասրահը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած ընտանիքների:

Վերաբացումից հետո «Լաթիթյուդ»-ում ցուցադրվել են ժամանակակից ստեղծագործողներ Սարկո Մենեի և Արմեն Հակոբջանյանի գործերը: