Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը

Երևանի պետական կամերային երգչախումբը, որը ձայնագրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը, կատարած աշխատանքը  երաժշտասերներին ներկայացրեց շնորհանդես-համերգով:
Երեկոն տեղի ունեցավ մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Հովհաննիսյանի խմբերգերը:
Մենակատարներն էին Նելլի Վարդանյանը, Ջեննի Նազարյանը, Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը: