Ինչու՞ չեք կարողանում նիհարել

Ոչ բավարար եք ուտում
Մի հետաձգեք սննդի ընդունումը, սա ոչ միայն կխախտի առողջ նյութափոխանակությունը, այլ նաև ուժեղ սովի պատճառով ընթրիքին կուտեք ավելի շատ, քան անհրժեշտ է: Այս ազդեցությունը նկատվում է ոչ միայն սնվելը հետաձգելու, այլ նաև չափաբաժինները շատ կրճատելու դեպքում:

Չեք հանգստանում
Ապացուցված է, որ սթրեսը ստիպում է ձեզ ուտել շատ, հատկապես քաղցր ու յուղոտ սնունդ: Փորձեք ժամանակ գտնել հանգստանալու համար:
Կարող եք հանգիստը ակտիվ դարձնելով, նույնիսկ, հավելյալ կալորիաներ ծախսել:

Չափազանց շատ եք օգտագործում ցածր կալորիականության սնունդ
Ցածր կալորիական սննդի օգտակարության մասին տպավորությունը խաբուսիկ է, քանի որ հաճախ այն պարունակում է հավելյալ քանակի աղ, շաքարավազ և այլ հավելումներ, որոնք փոխարինում են սովորական բաղադրամասերին:
Արդյունքում կարող եք այսպիսի սնունդ օգտագործելով, իրականում, ավելի շատ կալորիաներ ընդունել, քան սովորական սնունդ ընդունելիս:

Չունեք սննդային օրագիր
Կալորիաները վերահսկելու համար հարկավոր է գրել, թե ինչ և ինչքան եք ուտում: Սա բավական արդյունավետ տարբերակ է նիհարելու ճանապարհին:

Հաճախ եք ճաշում սրճարաններում
Սրճարաններում սնվելիս ավելի շատ կալորիաներ ենք ընդունում, քան անհրաժեշտ է, քանի որ ընտրում ենք տապակած ուտելիք, զանազան թոփինգներ ու աղանդեր: Ինչպես նաև, դժվար է հաշվել այս վայրերում առաջարկվող սննդի կալորիականությունը: Այսպիսով, եթե ամեն դեպքում սրճարանում եք սնվելու, ձեր բաժինը կիսեք ընկերների հետ, պատվիրեք միայն առողջ սնունդ, խմեք միայն ջուր:

Ինքներդ Ձեր հանդեպ ներողամիտ չեք
Սննդակարգի հետևելիս մի փոքր կտոր շոկոլադե տորթը կամ ֆրին չեն վնասի: Գիտնականները պնդում են , որ կարիք չկա, սննդակարգը խախտելու հաջորդ օրը մարզասրահում ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: 600 կալորիայով սննդակարգի նորման խախտելն իրականում ձեր գոտկատեղի շրջագծի վրա չի ազդի, իհարկե, եթե պարբերաբար առողջ սնունդ եք օգտագործում:

Մարզանքից հետո սխալ եք սնվում
Եթե մարզանքից հետո դեռ սննդի ընդունման ձեր ժամը չէ, ապա կարող եք ուտել ընդամենը 150 կկալ պարունակող ինչ-որ բան: Հիշեք, որ նույնիսկ չրերի ու ընդեղենի առողջ խառնուրդը շատ կալորիաներ է պարունակում, հետևաբար նախապես առանձնացրեք ձեզ համար բավարար քանակը այլ ոչ առանց ընկալելու կուլ տվեք ընկույզ ընկույզի հետևից: