«Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըրքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըրքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, կներկայացվեն «Արցախյան կամուրջներ» ցուցահանդեսում: Ցուցահանդեսը կբացվի մայիսի 18-ին:
Այն կգործի մինչև մայիսի 28-ը: Ցուցահանդեսին Զոհրաբ Ըրքոյանը հանդես կգա նաև «Քաշաթաղը լուսանկարներում» բանախոսությամբ: