Netflix-ը հայտարարել է «Էնոլա Հոլմսի» շարունակության մասին

Netflix հոսքային ծառայությունը թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է, որ նկարահանելու է «Էնոլա Հոլմս» ֆիլմի շարունակությունը:
«Էնոլա Հոլմս-2» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ: «Շարունակությունն արդեն պատրաստ է: Միլի Բոբի Բրաունը և Հենրի Քավիլը վերադառնում են Էնոլա Հոլմսի աշխարհ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ֆիլմի առաջին մասը հեռուստադիտողների էկրաններին հայտնվեց 2020 թվականի սեպտեմբերի 23-ին:
Ընդամենը մեկ օրվա ընթացքում կինոնկարը ձեռք բերեց հսկայական ժողովրդականություն:
Հայտնի է, որ նոր մասի ռեժիսորը կլինի Հարի Բրեդբին, իսկ սցենարիստը՝ Ջեք Թորնը: Պատրաստեց Անի Գաբուզյանը