Daily Mail-ն ներկայացրել է Disney ընկերության՝ «իր տեսակի մեջ եզակի» զբոսանավն ու շքեղ պենտհաուսը

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձ է կատարել Disney Wish զբոսանավին, որը շահագործման կհանձնվի 2022 թվականին և կլինի «իր տեսակի մեջ առաջինը»։

Զբոսանավն առանձնանալու է հատկապես Wish Tower Suite պենտհաուսով, որը, ընկերության մեկնաբանմամբ, մինչ այժմ ստեղծված ամենայուրօրինակ բնակարանն է, քանի որ գնվում է նավի ծխնելույզում։

Այստեղ ներկայացված կլինեն արվեստի գործեր, որոնք ոգեշնչված են Moana անիմացիոն ֆիլմից։

Պենտհաուսը զբաղեցնում է 185 քառակուսի մետր տարածք և կարող է ընդունել մինչև 8 հյուր։ Այն ունի 2 հիմնական ննջասենյակ, մանկական սենյակ, գրադարան, որը վերածվում է ննջասենյակի, 4 լոգարան։ Այստեղ կա նաև ճաշասենյակ և մեծ մառան, որտեղից հրաշալի տեսարան է բացվում։

Հյուրերը ներս մտնելուն պես կնկատեն արձան, որը անիմացիոն ֆիլմի երաժշտությունն  է կատարում։ Պատերին լինելու են  Մոանայի նավարկությունից, գյուղից պատկերներ, իսկ մանկական սենյակն ամբողջությամբ լինելու է Մոանային շրջապատող միջավայրի նմանությամբ։

Wish Tower Suite-ը կլինի Disney Wish զբոսանավի, որն իր առաջին նավարկությունը կատարելու է  2022 թվականի հունիսի 9-ին, 1254 սենյակներից մեկը։ Զբոսանավն այնուհետև նավարկություն է իրականացնելու Բահամյան կղզիներ և «Դիսնեյ»-ի մասնավոր կղզի՝ Castaway Cay։