Հրապարակվել է Քեթի Փերիի «Փոքեմոն»-ի 25-ամյակին նվիրված տեսահոլովակը

Երգչուհի Քեթի Փերին նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել՝ «նկարահանվելով» Փիքաչուի և Փոքեմոնի այլ հերոսների հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Քեթի Փերին ներկայացրել է Electric երգի տեսահոլովակը։
36-ամյա երգչուհու տեսահոլովակը առաջինն է, որը թողարկվում է «Փոքեմոն 25․ ալբոմ» շարքից։ Ալբոմը թողարկվելու է այս տարվա ավարտին և նվիրված է «Փոքեմոն»-ի 25-րդ տարեդարձին։

Երգչուհին նշել է, որ Փոքեմոնն իր կյանքում կայուն տեղի է զբաղեցրել՝ տեսախաղերից մինչև հերոսի կերպարով քարտեր։
Ալբոմում ներառված են լինելու նաև երգիչ Post Malone-ի կատարմամբ Hootie և Blowfish խմբի Wanna Be With You երգն ու Ջ․ Բալվինի այլ երգեր։ Դրա թողարկման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։