«Լինում են օրեր, երբ երկար լացում եմ»․ Լիլիթ Մուրադյանն անկեղծացել է

Հաղորդավաչուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին պատկարված է դստեր հետ, իսկ հրապարակմանը կից նա կիսվել է իր հույզերով ու մտորումներով․«Մենք էլ երբեք չենք լինի առաջվանը, կուրախանանք, կժպտանք, կապրենք (ճարներս ինչ), բայց մեր բոլորի ներսում մի բան կոտրվել է, փչացել է…մենք բոլորս դարձել ենք նյարդային, անհանգիստ, տխուր…մեկ-մեկ անկեղծ ուզում եմ կորել, չեմ ուզում այս իրականության մեջ մնամ…
Աշխարհը փոխվել է, փոխվել են մարդիկ…ուզում եմ մտնեմ իմ սիրած ֆիլմի մեջ, ու ապրեմ այնտեղ, իմ երևակայական իրականության մեջ…
Հաճախ ուժերս գնում են, լինում են օրեր, երբ երկար լացում եմ, գիշերներ, երբ անքուն եմ…ներսումս մի առնետ է ապրում, հա կրծում է ինձ ներսից, չի թողնում հանգիստ շունչ քաշեմ…սա էլ կանցնի», – գրել է Լիլիթը։