«Ես սիրում եմ քեզ գուգոլպլեքս և ավելի, Միքայել». Սիրուշոյի շնորհավորանքը որդու 5-ամյակին և նոր լուսանկարները

Երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդին` Միքայելը, այսօր դառնում է 5 տարեկան, ինչի առթիվ մայրիկը նրա հետ լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել նրա տարեդարը.

«Փոքրի՜կ, շնորհավոր ծնունդդ։ Ես սիրում եմ քեզ գուգոլպլեքս և ավելի, Միքայել»։

Նշենք, որ գուգոլպլեքը գուգոլ թիվն է, որն իրենից ներկայացնում է 100 0-ներով թիվ։

Զույգի ավագ որդին` Ռոբերտը, այս տարի կդառնա 7 տարեկան։

Թոռան հետ լուսանկար է հրապարակել նաև Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը: