Victoria’s Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նոր ու ինքնատիպ լուսանկար է հրապարակել

Ամերիկահայ թոփ մոդել Ռուբինա Խանզադյանը Instagram-ում «total black» (տոտալ սև) ոճի նոր լուսանկար է հրապարակել։
Լուսանկարին կից մոդելը գրառում չի կատարել, բայց ոգեշնչված հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։
Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria’s Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։

Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում։