Նաիրա Մովսիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմացնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները:
Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաև նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:
Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գեղեցիկ ու ընդգծված շպարով։ Դերասանուհու ոճափոխությունն անչափ դուր է եկել երկրպագուներին։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ես երազում եմ ձեզ տեսնել երջանիկ, փայլող աչքերով, ինչպիսիք իմն են»։