«Մեզ երջանկություն պարգևողը․․․»․ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Մարիամը պատկերված է ծնողների եւ եղբոր հետ։ Ընտանիքի անդամները կրում են միանման հագուստ։
Հրապարակմանը կից Մարիամը գրել է․ «Սիրեք Ձեր ընտանիքը: Գնահատեք նրանց, փայփայեք, ամուր գրկեք ու ամեն օր ասեք, որ սիրում եք նրանց:
Մեզ երջանկություն պարգևողը ընտանիքն է, նրա ներսում ապրող մարդկանց առողջությունը, իրենց աչքերի փայլն ու ժպիտը:
Ներողամիտ ու շնորհակալ եղեք»։