Արա Մարտիրոսյանը գտնվում է հիվանդանոցում․ երգչին միացված է շնչառական ապարատ

Երգիչ Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնովիրուսով։
Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։
Տեղադրված հոլովակում հայտնի երգչին միացված է շնչառական ապարատ։ Նա պատմել է իր ինքնազգացողության մասին։
COVID19-ը Արա Մարտիրոսյանի մոտ բարդ է ընթանում և արդեն մի քանի օր է, ինչ նա գտնվում է հիվանդանոցում։

Արա Մարտիրոսյանն առողջական վիճակից ելնելով չի կարողացել մեկնել Պյատիգորսկ, որտեղ մայիսի 15-ին պիտի տեղի ունենար իր համերգը։ Նա ներողություն է խնդրել երկրպագուներից և հույս հայտնել, որ շատ շուտով կհանդիպեն։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Ara Martirosyan (@aramartirosyan)