Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Իվան Ուրգանտը կնոջ՝ Նատալյայի հետ հանգստանում է Նյու Յորքում։
Օվկիանոսից այն կողմ հեռուստահաղորդավարն ու նրա կինը գնացել են դստեր՝ Էրիկային տեսակցելու։ Ուրգանտի խորթ դուստրը սովորում է ԱՄՆ-ում և պանդեմիայի պատճառով ավելի քան մեկ տարի չի տեսել ծնողներին։
Հաղորդավարի կինը՝ Նատալյա Կիկնաձեն, Էրիկային լույս աշխարհ է բերել նախորդ ամուսնության ընթացքում, սակայն Իվանը միշտ աղջկան հարազատ է համարել։
Մեկ տարի երեք ամիս և վեց օր տևեց ռուսական հայտնի  շոումենի և դստեր բաժանումը։ Ընտանիքն այժմ վերջապես միավերվել է։