Քիմ Քարդաշյանը սովորեցնում է` ինչպես մեքսիկական Vegan Taco պատրաստել (տեսանյութ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  Ինստագրամի իր էջում պարծեցել է խոհարարական ունակություններով: Նա տեսանյութ է հրապարակել, որում մեքսիկական taco է պատրաստում, սակայն այն նախատեսված է բուսակերների համար։

Քարդաշյանն արդեն վաղուց հրաժարվել է մսից և աստիճանաբար անցնում է բուսական սննդի։

Հեռուստաաստղի տեսանյութը մի քանի ժամում դիտվել է ավելի քան 808 հազար անգամ: Բաժանորդները շնորհակալություն են հայտնել աստղին հայտնի ուտեստի հետաքրքիր բաղադրատոմսի մատուցման համար:

Նշենք, որ Քիմն ու նրա քույրերը պարբերաբար խոհանոցից տեսանյութեր են հրապարակում, որոնցում տարբեր ուտեստներ են պատրաստում, այդ թվում ՝ իրենց հայ տատիկի բաղադրատոմսով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)