Իվան Ուրգանտը պատասխանել է իր շոուն փակելու Ժիրինովսկու սպառնալիքին (տեսանյութ)

Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը պատասխանել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Вечерний Ургант» շոուն փակելու սպառնալիքին։

«Դուք չեք կասկածում, որ սա մեր նախավերջին հանդիպումն է։ Առհասարակ։ Խնդիրն այն է, որ պարզվում է՝ «Вечерний Ургант» հաղորդման օրերը հաշված են։ Մենք կանգնած ենք փակման շեմին, և դա տեղի է ունեցել ոչ մեր կամքով։ Կարծում եմ՝ լավ հասկանում եք, ինքներս մեզ չէինք փակի»,- եթերում ասել է Ուրգանտը։

Ապա, անդրադառնալով Ժիրինովսկիի պահանջին, Ուրգանտը նշել է․ «Եթե ժիրինովսկին ինչ-որ բան ասում է, մենք գիտենք, որ դրանք դատարակ խոսքեր չեն։ Այդ մարդը պարզապես անհեթեթություն չի ասի՝ իր նկատմամբ ուշադրություն գրավելու համար»։

Հաղորդավարը նաև արձագանքել է քաղաքական գործչի խոսքերին այն մասին, թե նա «թույլ հումոր» ունի՝ ասելով․ «Նա իրավունք ունի դա ասել, քանի որ երկար տարիներ ղեկավարում է Պետդումայի հումորի և թուլության հանձնաժողովը։ Ի դեպ, նա այնտեղ միայնակ է»։

Ավելի վաղ Ժիրինովսկին սպառնացել էր փակել հաղորդումը, երբ Ուրգանտը հաղորդման եթերում կատակել էր նրա մասին։ Ուրգանտն ու Դմիտրի Խրուստալեևը քաղաքական գործչի և Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի հարաբերությունները համեմատել էր «ընտենական զույգի» և «պլացքարտ վագոնի երկու հարկերի» հետ։