21 միլիոն հավանում․ Բիլլի Այլիշի լուսանկարը Vogue-ի համար ցնցել է Ինստագրամը

Երգչուհի Բիլլի Այլիշը «պայթեցրել» է համացանցը բրիտանական Vogue ամսագրի համար արված անկեղծ ֆոտոսեսիայի շնորհիվ: Նկարներից մի քանիսը, որոնք նա տեղադրել է Ինստագրամում մայիսի 2-ին, բառացիորեն ցնցել են լսարանը և հավաքել 14-ից 21 միլիոն հավանում:

Երգչուհին մշտապես ներկայացել է oversize ոճով, և նրա՝ ներքնազգեստով ֆոտոշարքն անսպասելի է եղել հետևորդների համար:

Նա առաջին անգամ ներկայացել է գայթակղիչ կորսետներով, կիսագուլպաներով և փին-ափ ոճի ներքնազգեստով: