Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է իդեալական սպիտակ զգեստ ամառվա համար

Կարող եք վիճել այնքան, որքան ցանկանում եք, բայց փաստը մնում է փաստ. զգեստը ամառային զգեստապահարանի գլխավոր բաղադրիչն է: Եվ գալիք սեզոնը ձեր հավաքածուն մի քանի նոր զգեստով համալրելու ժամանակն է: Հիանալի տարբերակ է ցույց տալիս Էմիլի Ռատակովսկին:

Օրեր առաջ թոփ-մոդելին նկատել են զբոսնելիս: Ցերեկային պրոմենադի համար Էմիլին ընտրել է սպիտակ մինի-զգեստ, իսկ բարձրակրունկների փոխարեն վերջինս նախընտրել է սպորտային կոշիկներ:

Հավելենք, որ այս տարի մոդելն առաջին անգամ մայր է դարձել, Էմիլին ամիսներ առաջ որդի է ունեցել դերասան, ռեժիոսր Սեբաստիան Բիր-Մաքլարդից։ Շատ ժամանակ չանցած մոդելը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր՝ ամբողջությամբ վերականկնված կոզմվածքը՝ ապշեցնելով իր հետևորդներին։