Լավագույն ամառային մրգերն ու հատապտուղները, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու մասին շատերն են երազում, սակայն սխալ սննդակարգը հաճախ թույլ չի տալիս հասնել ցանկալի արդյունքին: Այնուամենայնիվ ամռանն այս խնդրի դեմ պայքարելն ավելի դյուրին է լինում, քանի որ տարվա այս եղանակը բնորոշվում է շատ համեղ ու օգտակար մթերքով, որը միաժամանակ ունի բավական ցածր կալորիականություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամառային 5 միրգ ու հատապտուղ, որոնք կօգնեն պայքարել քաշի ավելացման դեմ:

Ելակ

Ելակը ոչ միայն համեղ, այլև շատ օգտակար մթերք է, որը կարելի է ուտել առանձին կամ ավելացնել տարբեր աղցաններին, շիլաներին, սմուզիներին և անգամ թխվածքներին: 100 գրամ ելակը պարունակում է ընդամենը 33 կալորիա և մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք ամրապնդում են իմունային համակարգը:

Ազնվամորի

Համեղ ու հյութեղ ազնվամորին հիանալի միջոց է տրամադրությունը բարձրացնելու և ավելորդ քաշից ազատվելու համար: 100 գրամ ազնվամորին պարունակում է ընդամենը 53 կալորիա, ուստի այն կարելի ավելացնել տարբեր շիլաներին, աղցաններին ու սմուզիներին՝ չանհանգստանալով կազմվածքի համար:

Ձմերուկ

Ձմերուկն ավելի քան 90%-ով բաղկացած է ջրից: Այն հիանալի մթերք է երիկամների առողջության բարելավման և ավելորդ քաշի նվազեցման համար: 100 գրամ ձմերուկը պարունակում է ընդամենը 30 կալորիա, ուստի այն և՛ համեղ է, և՛ օգտակար, և՛ դիետիկ:

Դեղձ

Դեղձը հարուստ է սննդարար նյութերով ու համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը: 100 գրամ դեղձը պարունակում է ընդամենը 39 կալորիա, սակայն հարուստ է ֆենոլային բաղադրիչներով, որոնք օժտված են հակաբորբոքային ու հակադիաբետիկ ազդեցությամբ:

Պապայա

Այս արևադարձային մրգի 100 գրամում պարունակվում է 43 կալորիա: այն ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակն ու ամրապնդել իմունային համակարգը: