«Լավ օր Մայամիում սիրելիիս հետ». Արմեն Պետրոսյանի լուսանկարը կնոջ հետ

Շոումեն, հումորիստ, դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) ընտանեկան լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում նա պատկերված է կնոջ հետ։ «Լավ օր Մայամիում սիրելիս հետ»,- հրապարակումը մեկնաբանել է հումորիստը։ Հետևորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել զույգին։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանը հրապարակային շնորհավորել էր զույգ երեխաների՝ Մարիայի և Աշոտի ծննդյան օրը։ «Իմ գանձեր, իմ զույգ բալիկներ, շնորհավոր ձեր 13 ամյակը։ Ապրեք առողջ և խաղաղ, սովորեք, որ պիտանի լինեք հայերին եւ Հայաստանին»,- գրել էր պրոդյուսերը։