Շքեղ և գրավիչ․ «Միսս Տիեզերք-2021»- ի մասնակիցների լուսանկարները

«Միսս Տիեզերք-2021» թագը հաղթող գեղեցկուհուն փոխանցել է 2019 թվականի հաղթող, մոդել, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Զոզիբինի Թունցին։
Մեսան դարձել է Մեքսիկայի արդեն երրորդ ներկայացուցիչը, որին հաջողվել է նվաճել այս տիտղոսը։ Ավելի վաղ նրա հայրենակիցները «Միսս Տիեզերք» էին ճանաչվել 1991 և 2010 թվականներին:

Մրցույթում առաջին վիցե-միսս է ճանաչվել Բրազիլիայի ներկայացուցիչը։ Երկրորդ վիցե-միսսը Հնդկաստանից է։ Չորրորդ տեղը բաժին է հասել Դոմինիկյան Հանրապետությունից մի աղջկա, իսկ հինգերորդ տեղը՝ Պերուն ներկայացնող գեղեցուհուն։

Հավելենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի անցկացվել է Ֆլորիդայում՝ պահպանելով կորոնավիրուսի հետ կապված անվտանգության անհրաժեշտ միջոցները: