Ի նշան բողոքի՝ Թոմ Կրուզը վերադարձրել է «Ոսկե գլոբուս»-ի իր մրցանակները

Ամերիկացի դերասան Թոմ Կրուզը վերադարձրել է «Ոսկե գլոբուս»-ի իր մրցանակները:
Նրան բարկացրել է ժյուրիի անդամների թվում ռասայական բազմազանության բացակայությունը:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, որոնք մոտ են Թոմ Քրուզին: Հեռուստաընկերությունը տեղեկացրել է նաև, որ դերասանն իր ամբողջ կարիերայի ընթացքում երեք անգամ դարձել է «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր:

Մի քանի օր առաջ «NBC» հեռուստաընկերությունը, որն ավանդաբար հեռարձակել է «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունը, հաղորդել է, որ այլևս չի անելու դա, քանի որ ժյուրին չի արտացոլում ամերիկյան հասարակության բազմազանությունը:
Միաժամանակ հայտնել է, որ պատրաստ է 2023-ին հեռարձակել մրցանակաբաշխությունը, եթե ժյուրիի կազմում փոփոխություններ արվեն: